Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Վարչապետ. 123 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է

Նիկոլ Փաշինյան. Վարչապետ. 123 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է
29.06.2020 | 22:16

Այս պահի դրությամբ հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակակիրներից 123-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 529-ը` ծանր վիճակում, իսկ 1739 հոգու մոտ թոքաբորբ կա, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` շարունակվում է հակահամաճարակային կանոնների չպահպանումը. «Նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության` մի շարք քաղաքացիներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում»: Ըստ նրա` սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, չնայած տարբեր կառույցների, կազմակերպությունների շենքի դիմաց գծանշաններ են արված: «Բոլորս քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների նկատմամբ», - ասաց նա` կոչ անելով բոլորին` պետական մարմիններից մինչև զորամասեր, բանկեր, մաքսակետեր, պահպանել անհրաժեշտ միջոցառումները:
«Մեր ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի դեպքի կողքով պետք է անտարբեր չանցնեն:


Այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական ջանքերից, մեր հավաքական կամքից: Այսօրվա մեր հիվանդության մասշտաբը թույլ է տալիս ասել, որ մենք բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել, և մենք ռեստրատի, կարգապահության ներդրման անհրաժեշտութուն ունենք», - շեշտեց վարչապետը:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ