Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղրղզստանի մայրաքաղաքում հանրահավաք՝ հանուն խոսքի ազատության

Ղրղզստանի մայրաքաղաքում հանրահավաք՝ հանուն խոսքի ազատության
29.06.2020 | 22:19

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում երկուշաբթի տեղի է ունեցել հանուն խոսքի ազատության հավաք, որի մասնակիցները դեմ են արտահայտվել խորհրդարանի ընդունած օրենքին, որը սահմանափակում է համացանցում տեղեկատվության տարածումը: Ակցիայի մասնակիցները Բիշքեկի կենտրոնական փողոցներով երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Նրանք երկրում խոսքի ազատության վերաբերյալ պաստառներ էին պահել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ նախագահ Սորոնբայ Ժենբեկովը վետո դնի անցած հինգշաբթի խորհրդարանի ընդունած՝ տեղեկատվության մանիպուլյացիայի մասին օրենքի վրա:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ