Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով
29.06.2020 | 22:22

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով ասաց քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Նվեր Ծառուկյանին վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր հարցաքննության, սակայն առողջական խնդրի պատճառով նա չի կարող ներկայանալ։ Նվեր Ծառուկյանի փաստաբանը գրությամբ մեզ հայտնել է նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել»,- նշեց Եգանյանը և հայտնեց, որ այդ գործով Ծառուկյանի որդին ունի վկայի կարգավիճակ։

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ