ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է 3-րդ եղբայրը լինելու հիմքով` ճիշտ չի ասում․ Աթանեսյան

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է 3-րդ եղբայրը լինելու հիմքով` ճիշտ չի ասում․ Աթանեսյան
29.06.2020 | 22:24

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը լինելու հիմքով` մեղմ ասած ճիշտ չի ասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երբեք չէի ցանկանա ինքս գրել այս ստատուսը, բայց երկրիս վիճակը ստիպում է՝

1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995թթ. ընթացքում եւ այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը: Ինչեւէ, 1995թ. աշնանը,երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե ոչ, նա 20 տարեկան էր եւ ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչեւ 2000թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչեւ 2000 թվականի գարունը: Հարց բոլորին: Ինչու՞ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի կարեւոր հարց՝ ինչու՞ այս հարցը ոչ ոք չի տալիս:

Ինչու՞ են բոլորը լուռ»։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ