Ճշտենք` ի­րա­կա­նում ո՞վ է տգե­տը և հի­մա­րը

Ճշտենք` ի­րա­կա­նում ո՞վ է տգե­տը և հի­մա­րը
30.06.2020 | 00:15

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան քա­ղա­քա­կան «դեղ­նակ­տուց­նե­րը» դեռ մի ե­լույ­թի դույզն-ինչ հե­ղի­նակ չդար­ձած, չհաս­կա­նա­լով ան­գամ ի­րենց դերն ու կար­գա­վի­ճա­կից բխող պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, սկ­սել են պի­տա­կա­վո­րել, իբր խելք սո­վո­րեց­նել լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Նրանք այն­քան ծան­ծա­ղա­միտ են, որ ան­գամ չեն էլ հաս­կա­նում` քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ա­մե­նա­կարևոր բա­ղադ­րի­չը մա­մու­լի հետ ճիշտ աշ­խա­տանքն է։ Նրանք այն­քան հե­ռու են պարզ բա­ներն ըն­կա­լե­լուց, որ ցան­կա­ցած հա­կա­դիր կար­ծիք ըն­դու­նում են թշ­նա­ման­քով ու անց­նում ան­պար­կեշտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի։ Այս խմ­բակ­ցու­թյան որևէ ան­դա­մի ան­հա­տա­պես ա­ռանձ­նաց­նե­լու խն­դիր չու­նեմ, ո­րով­հետև երևույ­թը մաս­սա­յա­կան է, սա­կայն այս ան­գամ նրան­ցից մե­կի մտ­քի «գո­հար­նե­րին» չեմ կա­րող չանդ­րա­դառ­նալ այն պարզ պատ­ճա­ռով, որ վեր­ջինս լրագ­րող­նե­րին հա­մա­րում է տգետ ու հի­մար միայն այն բա­նի հա­մար, որ քն­նա­դա­տում են Ար­մեն Սարգ­սյա­նին։ Ի դեպ, վեր­ջերս այս խմ­բակ­ցու­թյու­նում տա­րօ­րի­նակ բա­ներ են կա­տար­վում, նա­խօ­րեին մեկն էլ սպառ­նում էր լրատ­վա­մի­ջո­ցին ու պա­հան­ջում հե­ռաց­նել նյու­թի վեր­նա­գի­րը։


Վե­րա­դառ­նանք մեր «հե­րո­սու­հուն», ո­րին ստիպ­ված ենք իր բա­ռա­պա­շա­րով ու ձևով պա­տաս­խա­նել։ Իբր հա­մե­րաշ­խու­թյուն, թա­վիշ բե­րած քայ­լած­նե­րի խմ­բա­կի ոմն պատ­գա­մա­վո­րու­հի, որ ոչ մի օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ չի էլ ա­ռանձ­նա­ցել, որ­պես պատ­գա­մա­վո­րի երևի խոր­հր­դա­րա­նի շեն­քից դուրս նրան ոչ մե­կը չի ճա­նա­չում, ո­րո­շել է «տա­ռավ­ճա­րով աշ­խա­տող գր­չակ­նե­րի» հար­ձա­կու­մից պաշտ­պա­նել երկ­րի նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին։ Վա՜յ նա­խա­գա­հին, ե­թե նրա հույ­սը նման պատ­գա­մա­վոր­ներն են։ Բայց հա­վա­նա­բար սույն տիկ­նոջ մոտ հա­խուռն հո­գե­վի­ճակ է, ո­րով­հետև նա այ­սօր պաշտ­պա­նում է մի մար­դու, ում մա­սին 2 տա­րի ա­ռաջ լրիվ այլ պատ­կե­րա­ցում ու­ներ։ Հի­շեց­նենք. 2018-ին մի շարք ՀԿ-ներ, ո­րոնք, ըստ մա­մու­լի, ֆի­նան­սա­վոր­վում են բո­լո­րին հայտ­նի հիմ­նադ­րա­մից, հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­ցին այն մա­սին, թե Ար­մեն Սարգ­սյա­նը «ՀՀԿ կող­մից ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նում ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծուն հնա­րա­վոր է հա­մա­րում ար­հա­մար­հել ՀՀ գոր­ծող սահ­մա­նադ­րու­թյամբ ա­ռա­ջադր­ված պա­հանջ­նե­րը և ա­մեն գնով հայ­տն­վել ՀՀ բարձ­րա­գույն պաշ­տո­նին»։ «Ար­մեն Սարգ­սյա­նը ստանձ­նում է նա­խա­գա­հի պաշ­տո­նը՝ խախ­տե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ հս­տակ սահ­ման­ված քա­ղա­քա­ցիու­թյան հետ կապ­ված պա­հան­ջը՝ ող­ջա­միտ կաս­կած­ներ հա­րու­ցե­լով իր լե­գի­տի­մու­թյան նկատ­մամբ և հար­ցա­կա­նի տակ դնե­լով Սահ­մա­նադ­րու­թյան ե­րաշ­խա­վոր լի­նե­լու իր հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թի ա­պա­հո­վու­մը»,- աս­ված էր այդ հայ­տա­րա­րու­թյու­նում։ Իսկ հի­մա գու­շա­կեք, թե այդ ՀԿ-նե­րից մե­կում մեր հե­րո­սու­հին, ո­րը այ­սօր կուրծք է ծե­ծում Ար­մեն Սարգ­սյա­նի հա­մար, ի՞նչ էր աշ­խա­տում։ Ա­յո՛, ի­րա­վա­բան։ Իր իսկ ձևով ի­րեն հար­ցադ­րեմ՝ հար­գե­լի չկա­յա­ցած «օ­րենս­դիր», հի­մա ո՞վ է տգե­տը կամ հի­մա­րը (բա­ցա­ռա­պես օգ­տա­գոր­ծում եմ այս ա­կա­մա ման­դա­տա­վո­րի ո­րա­կում­նե­րը)։ Այ­սինքն, երբ պետք էր, Ար­մեն Սարգ­սյա­նը սահ­մա­նադ­րա­խախտ էր, երբ պետք է, «գր­չակ­նե­րի» զո՞հ։ Այդ ե՞րբ դար­ձաք Ար­մեն Սարգ­սյա­նի ջեր­մե­ռանդ պաշտ­պա­նը։ Շա­րու­նա­կենք նրա իսկ ո­ճով, պատ­գա­վա­վո՝ր, դու հի­մա՞ր ես, թե՞ օր­վա իշ­խա­նու­թյու­նը տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար քեզ որ­պես այդ­պի­սին է պա­հում։ Երկ­րոր­դեմ՝ սրանք մեր ո­րա­կում­նե­րը չեն, այս­պես խո­սում է Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող ու­ժի ներ­կա­յա­ցու­ցի­չը լրագ­րող­նե­րի մա­սին, այն էլ ոչ դե­մառ­դեմ, այլ ֆեյս­բու­քյան գրառ­ման հետևում թաքն­վե­լով։


Եվ վեր­ջում մի հոր­դոր քա­ղա­քա­կան նո­րա­հայտ այս կեր­պա­րին. ե­թե նպա­տակ ու­նեք շա­րու­նա­կե­լու քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, հաս­տատ ճիշտ ու­ղու վրա չեք։ Որ­քան ու­զում եք կռ­վեք (ձեր դեպ­քում ճիշտ է ա­սել՝ թշ­նա­մա­ցեք), քա­ղա­քա­կան մր­ցա­կից­նե­րի, հա­կա­ռա­կորդ­նե­րի հետ, բայց այդ ա­մե­նին չփոր­ձեք խառ­նել լրատ­վա­մի­ջոց­նե­րի այն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք ա­մեն ա­միս շան­տա­ժով գու­մար չեն շոր­թում։ Մենք միշտ մեր տե­ղում ենք, այդ դուք եք փո­փո­խա­կան, ան­կա­յուն, մենք, քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նից ել­նե­լով, մի օր մար­դուն սե­փա­կա­նա­տեր, մյուս օրն էլ հան­ցա­գործ չենք դարձ­նում, ե­րեկ­վա 30 ար­ծա­թով ծախ­վա­ծին այ­սօր փր­կիչ չենք հայ­տա­րա­րում։ Ի վեր­ջո, սո­վո­րեք թա­ցը չո­րից տար­բե­րել, տի­կին կամ օ­րիորդ (ընտ­րեք ո­րը կու­զեք) Ա­րու­սյակ Ջուլ­հա­կյան։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ