3 օր էր պետք ԱԱԾ-ին` հաս­կա­նա­լու, որ...

3 օր էր պետք ԱԱԾ-ին` հաս­կա­նա­լու, որ...
30.06.2020 | 00:24

Չորս օր ա­ռաջ հա­քե­րա­յին հար­ձակ­ման է են­թարկ­վել «Գո­լոս Ար­մե­նիի» թեր­թի կայ­քը, և ոչն­չաց­վել են շուրջ 20 տար­վա բա­զա­նե­րը։ Թեր­թի խմ­բա­գիր Ֆլո­րա Նախշ­քա­րյա­նը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում պատ­մեց, որ նույն օ­րը դի­մել են ԱԱԾ, սա­կայն կա­ռույ­ցից ըն­դա­մե­նը ե­րեկ ե­րե­կո­յան, այ­սինքն 3 օր հե­տո զան­գել են ու ա­սել, որ դի­մեն ոս­տի­կա­նու­թյուն։ Ստաց­վում է, որ 3 օր էր պետք ԱԱԾ-ին՝ հաս­կա­նա­լու, որ այդ հար­ցով պի­տի ոս­տի­կա­նու­թյու­նը զբաղ­վի։ Տի­կին Նախշ­քա­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այ­սօր ա­ռա­վո­տյան դի­մել է նաև ոս­տի­կա­նու­թյուն։
Իսկ մինչ այդ խմ­բագ­րու­թյու­նը սե­փա­կան ու­ժե­րով ո­րոշ նյու­թեր վե­րա­կանգ­նել է, մյուս­նե­րի ուղ­ղու­թյամբ էլ աշ­խա­տում են։ Հար­ցին` կաս­կած­ներ կա՞ն, թե ով կա­րող էր նման բան ա­նել, Ֆլո­րա Նախշ­քա­րյա­նը նշեց, որ ի­րենք անդ­րա­դառ­նում են տա­րա­ծաշր­ջա­նում կա­տար­վող զար­գա­ցում­նե­րին, ներ­քա­ղա­քա­կան թե­մա­նե­րին, ուս­տի «չու­զող­ներ» կլի­նեն և ներ­սից, և դր­սից։ Սե­փա­կան եզ­րա­հան­գում­ներն ու­նե­նա­լով հան­դերձ, Նախշ­քա­րյա­նը գե­րա­դա­սում է սպա­սել ի­րա­վա­պահ­նե­րի ար­ձա­գան­քին։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ