«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ասում են...

Ասում են...
30.06.2020 | 00:24
...թե ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րում ար­դեն իսկ պատ­րաստ է ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը` «Կոն­սեն­սուս` մի­նուս մեկ» ֆոր­մա­տով. գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ­ներն են Սերժ Սարգ­ս­յանն ու Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նը, ո­րոնք կա­րո­ղա­ցել են այս օ­րե­րին քով քո­վի բե­րել ար­տա­խորհր­դա­րա­նա­կան և ան­գամ խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րին, ի դեմս ԲՀԿ-ի:
Ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի թիվ մեկ ա­ռաջ­նա­հեր­թու­թ­յուն­ներն են` Ար­ցա­խը և COVID-19-ի դեմ պայ­քա­րի մո­դե­լա­վո­րու­մը:
Ի­րենց հեր­թին` իշ­խա­նու­թ­յուն­նե­րը շատ լավ հաս­կա­նա­լով, որ ի­րենք այլևս ժա­մա­նակ չու­նեն, շտա­պում են` շա­րու­նա­կե­լով ՍԴ-ի հետ կապ­ված հար­ցե­րի փն­թի լու­ծու­մը, արևմ­տ­յան «պրո­յեկտ­նե­րի» ի­րա­կա­նա­ցու­մը, ինչ­պես նաև Ար­ցա­խի հար­ցում փոր­ձում խոս­տում­նե­րը մո­տեց­նել ի­րա­կա­նու­թ­յա­նը` հիմ­նա­կան «դե­րա­կա­տար» նշա­նա­կե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թ­յան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նին:
Ի դեպ, մայր Ռու­սաս­տա­նը ևս ձեռ­նե­րը ծա­լած նս­տած չէ. Ռու­սիո է­մի­սար­նե­րը նույն­պես լուրջ մո­դե­լա­վո­րում­ներ են ի­րա­կա­նաց­նում:
Դիտվել է՝ 42155

Մեկնաբանություններ