«Փա­շի­ն­յա­նի շտա­պո­ղա­կա­նու­թ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է ձեռ­նարկ­վող գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րի ա­նօ­րի­նա­կան բնույ­թի գի­տակց­մամբ»

«Փա­շի­ն­յա­նի շտա­պո­ղա­կա­նու­թ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է ձեռ­նարկ­վող գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րի ա­նօ­րի­նա­կան բնույ­թի գի­տակց­մամբ»
30.06.2020 | 00:26

Ներ­քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ զրու­ցում ենք «Ա­ռա­ջի­նը՝ Հա­յաս­տան» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր, Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ ԱՆ­ՆԱ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԻ հետ։

-Վեր­ջին օ­րե­րին շատ ա­րագ են զար­գա­նում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք իշ­խա­նու­թյուն­նե­րի ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը` կապ­ված Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հետ։
-ՀՀ-ում հաս­տատ­ված ա­նօ­րի­նա­կա­նու­թյան չա­վարտ­վող շր­ջա­փու­լը, ա­ռանց բա­ցա­ռու­թյան տա­րած­վում է իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րի, պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի բո­լոր ո­լորտ­նե­րի վրա: Էա­կան է ըն­դգ­ծել, որ 2018 թ. իշ­խա­նա­զավթ­ման փաս­տը Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից բա­վա­րար չդիտ­վեց‚ և բռ­նա­պե­տա­կան կար­գի կա­յուն հաս­տատ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է կոտ­րել հա­կակ­շիռ­նե­րի և զս­պում­նե­րի ողջ կա­ռու­ցա­կար­գը: Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը ևս բա­ցա­ռու­թյուն չե­ղավ: Ար­դյուն­քում ու­նենք իշ­խա­նու­թյան‚ մաս­նա­վո­րա­պես, Նի­կոլ Փա­շի­նյա­նի` հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով և հա­կա­սա­հա­մա­նադ­րա­կան նոր­մե­րին օ­րեն­քի ուժ տա­լու ան­թա­քույց ցան­կու­թյուն: Ազ­գա­յին ժո­ղո­վում հա­կա­սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի հա­կա­սա­հա­մա­նադ­րա­կան չե­ղարկ­ման լիա­զո­րու­թյան նա­խա­տե­սու­մը, հե­տա­գա­յում հա­կա­սահ­մա­նադ­րա­կան նա­խագ­ծի ըն­դու­նու­մը միան­շա­նակ որ­պես ա­պա­ցույց են ծա­ռա­յում այն բա­նի, որ ՀՀ-ում իշ­խա­նու­թյան յու­րա­ցումն ի­րո­ղու­թյուն է: Հատ­կան­շա­կան է նաև, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի վեր­ջերս տրա­մադ­րած խոր­հր­դատ­վա­կան կար­ծի­քում սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հնա­րա­վոր ձևե­րի պար­զա­բան­ման շր­ջա­նակ­նե­րում նաև նկա­րագր­ված էին նույ­նա­տիպ ա­րարք­ներ, ո­րոնք, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ, թույլ են տվել խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը: Օ­րի­նակ, իշ­խա­նու­թյան որևէ ճյու­ղի կող­մից մեկ այլ ճյու­ղի լիա­զո­րու­թյուն­նե­րին տի­րա­նա­լը։ Այս դեպ­քում այն դրսևոր­վել է Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան ու­ղար­կե­լու Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված հրա­մա­յա­կան նոր­մը չկա­տա­րե­լով։
-Ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյանն այս­քան շտա­պում ի­րա­կա­նաց­նել իր ծրագ­րե­րը։
-Շտա­պո­ղա­կա­նու­թյուն ի­րա­կա­նում կա: Կար­ծում եմ՝ այն ա­ռա­վե­լա­պես պայ­մա­նա­վոր­ված է ձեռ­նարկ­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­նօ­րի­նա­կան բնույ­թի գի­տակց­մամբ: Պայ­մա­նա­վոր­ված է նաև գոր­ծըն­թա­ցը շու­տա­փույթ ա­վար­տին հասց­նե­լու կարևո­րու­թյամբ և, ինչ­պես ներ­պե­տա­կան, այն­պես էլ մի­ջազ­գա­յին դա­տա­կան ա­տյան­նե­րում ի­րա­վա­կան երևույթ­նե­րի հետ կապ չու­նե­ցող ի­րա­վի­ճա­կը քն­նար­կե­լուն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կան­խե­լուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նը հս­տակ գի­տակ­ցում է, որ թույլ տր­ված‚ մեղմ ա­սած‚ խախ­տում­նե­րը, ո­րոնք ա­ռերևույթ քրեաի­րա­վա­կան ո­րակ­ման ար­ժա­նի ա­րարք­ներ են, պի­տի քո­ղարկ­վեն որ­պես «ժո­ղովր­դի» կամ նույն ԱԺ մե­ծա­մաս­նու­թյան ցան­կու­թյուն:
-Տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի դեմ տես­նու՞մ եք ընդ­դի­մու­թյան հա­մախմ­բում։ Որ­քա­նո՞վ է ընդ­դի­մու­թյու­նը հա­մար­ժեք գոր­ծում ստեղծ­ված մար­տահ­րա­վեր­նե­րին։
-Կար­ծում եմ՝ գոր­ծըն­թացն ա­ռա­վել կապ­ված է երկ­րում սահ­մա­նադ­րա­կան կար­գի գո­յու­թյան, ի­րա­վա­կան պե­տու­թյան և պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հետ: Գոր­ծըն­թաց­նե­րը չեն ա­ռանձ­նա­նում ի­րենց քա­ղա­քա­կան բնույ­թով, դրանք ա­վե­լի շատ հի­շեց­նում են խմ­բա­կա­յին, նեղ անձ­նա­կան շա­հի ա­ռաջ­մղ­մանն ուղղ­ված քայ­լեր: Հետևա­բար, ա­նե­լի­քը ոչ միայն և ոչ այն­քան իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն դաշ­տում է, որ­քան հա­սա­րա­կու­թյան և գի­տա­կից քա­ղա­քա­ցի­նե­րի: Ցա­վոք, այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյան նա­հան­ջի, օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան սկզ­բուն­քի ան­գոր­ծու­թյան մա­սին են վկա­յում: Պետք է լի­նի միաս­նա­կան գի­տակ­ցում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ե­ղել և մնում է ան­հա­մա­տե­ղե­լի հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի, դրանց նպա­տակ­նե­րի և իղ­ձե­րի հետ:
-Հա­յաս­տա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը‚ բնա­կա­նա­բար‚ պետք է դի­տար­կել տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Չե՞ք կար­ծում‚ որ Փա­շի­նյա­նի բո­լոր քայ­լե­րի հիմ­քում Ար­ցա­խյան հարցն է։
-Միայն օ­բյեկ­տիվ փաս­տե­րի շա­րադ­րան­քը‚ կար­ծում եմ‚ բա­վա­րար է տրա­մա­բա­նա­կան եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու հա­մար: Առն­վազն վտան­գա­վոր եմ հա­մա­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձևա­կեր­պում­նե­րը Ա­լիևի «կիրթ» լի­նե­լու մա­սին, հա­կա­սա­կան մտ­քե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան կամ գո­յու­թյան վե­րա­բե­րյալ: Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սով մինչ օրս Նի­կոլ Փա­շի­նյա­նը խու­սա­փում է հս­տակ ձևա­կեր­պում­ներ տա­լուց: Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան օ­րոք ար­ձա­նագ­րած հե­տըն­թացն ու ձա­խո­ղում­ներն ակն­հայտ են: Դրանք ար­տա­հայտ­ված են Միս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, ինչ­պես նաև վեր­ջերս Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի մի քա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի ե­լույթ­նե­րում տեղ գտած ոչ հա­յան­պաստ ձևա­կեր­պում­նե­րում: Ցա­վա­լի է, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու մեր երկ­րի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հա­ճախ խու­սա­փում են գնա­հա­տա­կան­ներ տա­լուց, իսկ տր­ված­ներն էլ պա­հին և ի­րա­կա­նու­թյա­նը ոչ հա­մար­ժեք են, ու­նակ չեն ի­րա­վի­ճա­կը շր­ջե­լու հօ­գուտ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի: Գու­ցե Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­ծում էր, որ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած բա­նակ­ցա­յին հիմ­քե­րը կա­յուն պա­հե­լու հա­մար ո­չինչ ա­նել պետք չէ, բայց նա սխալ­վեց, քա­նի որ ան­գամ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած հա­յան­պաստ բա­նաձևերն ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լու հա­մար ա­մե­նօ­րյա քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան ծանր աշ­խա­տանք է պետք:
-Իշ­խա­նա­փո­խու­թյան ի՞նչ մե­խա­նիզմ­ներ եք տես­նում։
-Ցան­կու­թյու­նը մեկն է` եր­կի­րը զերծ պա­հել ցն­ցում­նե­րից, ներ­քին խժդ­ժու­թյուն­նե­րից: Ի­հար­կե, կա նաև գի­տակ­ցում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի խոր­շի իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լուց բռ­նի ու­ժով՝ չխու­սա­փե­լով հնա­րա­վոր առ­ճա­կատ­ման ցան­կա­ցած սցե­նա­րից: Կար­ծում եմ՝ պետք է պատ­րաստ լի­նել զար­գա­ցում­նե­րի բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով:


Զրու­ցեց
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ