Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 25542

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 25542
30.06.2020 | 13:24

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 415-ով՝ հասնելով 25542-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 751-ով և հասել 14048-ի: Իրականացվել է 1273 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 111844-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 443-ի, կորոնավիրուսով վարակված ևս 147 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10904 մարդ:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ