Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիգրան Ավինյան. Պարետատան թույլտվություններով վերադարձել են 40 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ

Տիգրան Ավինյան. Պարետատան թույլտվություններով վերադարձել են 40 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ
30.06.2020 | 13:25

Մարտի 15-ից պարետատան ու ԱԳՆ-ի ջանքերով 8 000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան՝ ֆեյսբուքում գրում է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

«Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան», - նշում է Ավինյանը:


Ընդհանուր առմամբ պարետատան թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքներով Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:
«Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ», - տեղեկացնում է Տիգրան Ավինյանը:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ