Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգը

ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգը
30.06.2020 | 13:34

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ կգումարի։ Օրակարագրում երկու հարց է, որոնցից մեկով՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին նախագծով, առաջարկվում է Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես` Հրանտ Արայի Նազարյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի), Ֆելիքս Պապինի Թոխյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի) և Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի, մասնավորապես` 1996-2003 թթ. և 2014-2020 թթ.) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կատարել։


Նախագծով սահմանվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը և ժամկետները: Ըստ այդմ` առաջադրումներ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտները առաջադրումները կատարելու են Սահմանադրության փոփոխությունների ուժով, ի տարբերություն ընդհանուր կարգի, երբ թափուր պաշտոնի առկայության մասին նրանք ստանում էին համապատասխան ծանուցում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոնները մեկից ավելի են, առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում.
Նախատեսվել է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:


Երկրորդ հարցը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծն է:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ