Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դեմոկրատների ինտերնացիոնալը խոր մտահոգություն է հայտնել

Դեմոկրատների ինտերնացիոնալը խոր մտահոգություն է հայտնել
30.06.2020 | 13:37

Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը (Centrist Democrat International) թվիթերում իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«ԿԴԻ-ն խոր մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագությամբ առաջ է մղել այն։ Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը և դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից և դատական իշխանության անկախությունից։ ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից և Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու և եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել Հայաստանում հետագա զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը ստեղծվել է 1961 թվականին «Համաշխարհային քրիստոնեա-դեմոկրատական միություն» անվամբ (Christian Democrat World Union): Այն գլոբալ միջազգային քաղաքական խումբ է, որը զբաղվում է քրիստոնեական ժողովրդավարության առաջխաղացմամբ: Ներկայում դրա մեջ մտնում է ավելի քան 100 կուսակցություն:
Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ