Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից՝ ֆեյսբուքում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Նա հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և նրանց գնահատմամբ՝ ծանր վիճակում»,-գրել է նա: