Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ատոմ Ջանջուղազյան.Գույքահարկի փոփոխություններով վերականգնում ենք պրոգրեսիվությունը

Ատոմ Ջանջուղազյան.Գույքահարկի փոփոխություններով վերականգնում ենք պրոգրեսիվությունը
30.06.2020 | 13:40

Եկամտային հարկի համահարթեցման համար մենք քննադատության ենթարկվեցինք, որ վերացվում է պրոգրեսիվությունը, այսինքն՝ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում, ինչին ի պատասխան՝ մենք ասում էինք, որ պրոգրեսիվությունը ձևական էր՝ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Պրոգրեսիվության հասնելու ճանապարհ առաջարկվեց այն, որ կհարկվի ոչ թե կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլ տեսանելի հարստությունը՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է գույքին և պրոգրեսիվություն կներմուծվի գույքի հարկման համակարգ: Բացի այն, որ այս թեզը դրեցինք փոփոխության հիմքում, նաև կար ակնհայտ փոխհամաձայնություն մի հարցի հետ կապված, որ կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, շատ հեռու են և դրանք ձևավորվել էին շատ վաղուց և հեռու են այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից»,- ասաց նա:
Ջանջուղազյանի խոսքով՝ այս տրամաբանությունն էր դրված դեռևս այն ժամանակ, երբ հարկային օրենսգիրքն ընդունվեց և ուժի մեջ մտավ: Նախարարը նշեց, որ նախատեսվում էր այն պահին, երբ կվերանայվեն կադաստրային արժեքները, կմոտարկվեն շուկայական արժեքներին, կսկսեն կիրառվել գույքային արժեքների հաշվարկման համար: «Այդ փոփոխությունը նույնպես անցյալ տարի տեղի ունեցավ: Արդյունքում մենք ունենք շուկայական արժեքների մոտարկման արդյունքները, ինչը հնարվորություն է տալիս արդեն կիրառության մեջ դնել այն մոտեցումը, ինչին միտված էին մինչ այդ նախաձեռնված միջոցառումները, դրանք իրենց վերջնական արտացոլումը գտան գույքահարկին վերաբերող այս փոփոխությունների մեջ»,- ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց՝ փոփոխությունները կյանքի կոչելուց առաջ հսկայական վերլուծություն են արել: Նա նշեց, որ առհասարակ հարկն ընկալվում է որպես բեռ:

«Մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական կամ համայնքի բյուջեն ենթադրվում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը: Եթե այդ տեսակետից դիտարկվի, շատ ավելի ընկալելի կլինի երևույթը: Այս մոտեցումը պետք է չանտեսվի, մենք չենք հասել համայնքային կամ հանրային ծառայությունների այնպիսի որակի, որ կարող ենք համարել բավարարված: Չեք գտնի որևէ մեկին, որ համարի բավարարված իր բնակության միջավայրով, հետևաբար, ճանապարհը դրա դիմաց վճարելն է»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ