Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանությունները կարծում են, որ Ռուստամ Բադասյանն է իրավական անգրագիտության և ՍԴ հարցում իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն

Իշխանությունները կարծում են, որ Ռուստամ Բադասյանն է իրավական անգրագիտության և ՍԴ հարցում իրենց խայտառակվելու թիվ 1  պատասխանատուն
30.06.2020 | 13:41

«Հրապարակը» գրել է.

«Իշխանական իրավաբան պատգամավորներն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել: «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն: Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության եւ իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն Ոուստամ Բադասյանն է, եւ Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի: Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը եւ որոշել է գերակատարել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դադարեցվեն նաեւ արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:


«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինելու, հետեւաբար՝ ՍԴ նախագահ, սակայն այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերադառնալու օրը միայն: Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա. ՍԴ օրենքի համաձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին, որոնք կմասնակցեն նիստերին եւ որոշումների կայացմանը»:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ