«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ատոմ Ջանջուղազյան. Գույքահարկի ներդրման վերջնական փուլում ակնկալվում է, որ համայնքային բյուջե կմուտքագրվի 40 մլրդ դրամ

Ատոմ Ջանջուղազյան. Գույքահարկի ներդրման վերջնական փուլում ակնկալվում է, որ համայնքային բյուջե կմուտքագրվի 40 մլրդ դրամ
30.06.2020 | 13:43

Գույքահարկի ներդրման վերջնական փուլում ակնկալվում է համայնքային բյուջե ներկայիս 10 մլրդ դրամի փոխարեն կմուտքագրվի 40 մլրդ-ից մի փոքր ավելի գումար՝կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Գնահատականը հետևյալն է․ 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը, այսօր դա մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդից մի փոքր ավելին»,- ասաց նա:
Հարցին՝ տնակները հարկվելու են, կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը նշեց, որ կադաստրի կոմիտեում հաշվառված և գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է:

«Այսինքն՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, սակայն դրանք հաշվառված են և ներկայացված են կադաստրի կոմիտե, ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում: Իսկ ինչ վերաբերում է վագոն- տնակներին, դրանք ամրակցված չեն հողին և դրանք հարկման հիմք հանդիսանալ չեն կարող որպես այդպիսին»,- նշեց նա:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ