Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաբկեն Թունյան. Ասել, թե ճգնաժամային պայմանում գույքահարկ է բարձրացվում, սխալ ընկալման արդյունք է

Բաբկեն Թունյան. Ասել, թե ճգնաժամային պայմանում գույքահարկ է բարձրացվում, սխալ ընկալման արդյունք է
30.06.2020 | 13:50

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է՝ շրջանառվող թեզերը, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում, կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում՝ միտումնավոր մանիպուլյացիա:

Ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած գույքահարկի փոփոխություններին՝ նա ասաց. «Բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցյալ տարի: Եվ հիմա այս նախագծով մենք այդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել»: Բաբկեն Թունյանը նկատեց, որ հակառակ դեպքում հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանալու, այս պահին այդ ազդեցությունն են մեղմում, ընդ որում դնում սահուն ժամանկահատված՝ 6 տարի, որ մարդիկ այդ բեռը չզգան: Նոր կանոններով՝ առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021-ի դեկտեմբերին՝ ընդ որում նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով:

«Այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի բարձրացման մասին, այդքան էլ արդարացի չէ»,-ասաց պատգամավորը: Թունյանը նաև նշեց, որ պետք է անպայման նկատի ունենալ, որ այդ գումարները գնալու են համայնքային բյուջեներ: «Եվ եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է նաև ընդունել, որ այդ համայնքներին որոշակի եկամուտներ են պետք, և այդ գումարները չեն ծախսվում նախարարների կամ պատգամավորների անձնական նպատակներով: Դրանք ծախելու է համայնքի ավագանին»,-ասաց նա ու նշեց՝ այլ հարց է, որ պետք է հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնել ավագանիների առջև:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ