Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց
30.06.2020 | 22:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընդմիջվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն, ով նախորդ դատական նիստին միջնորդել էր, որ նիստը հետաձգվի, քանի որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ, այսօրվա նիստին ներկա էր ու ասաց, թե իր թեստի պատասխանը բացասական է, սակայն ևս մեկ անգամ պետք է թեստ հանձնի։

«Ես այսօր ուշ եմ եկել, որ չշփվեմ դատավարության մասնակիցների հետ։ Հատուկ եմ եկել շահարկումներից խուսափելու համար», - ասաց Միհրան Պողոսյանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, եթե դատարանը հնարավոր համարում է այսօրվա ընթացքում ապահովել հեռավորություն, դեմ չէ, որ Միհրան Պողոսյանն էլ մասնակցի նիստին։
«Բայց, եթե հնարավոր չէ, մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է լինել հիվանդ կամ կոնտակտավոր։ Այն, ինչ կա այս դատավարության ընթացքում, հակասում է պարետատան բոլոր պահանջներին», - ասաց Ալումյանը։


Արձագանքեց նաև մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ նշելով, որ սոցիալական հեռավարություն պահելն անհրաժեշտ է, բայց արված շեշտադրումները տպավորություն են ստեղծում դատական նիստերն անհնար դարձնելու նոր միտումների մասին։
Աննա Դանիբեկյանը ընդմիջում է հայտարարեց, որ պարզի աշխատանքային անվտանգ պայմաններ ստեղծելու տեխնիկական հնարավորությունները:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ