Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը մարդկանց վրա

Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը մարդկանց վրա
30.06.2020 | 22:07

Ճապոնական AnGes Inc. դեղագործական ընկերությունը երեքշաբթի սկսել է Օսակա քաղաքի համալսարանի հիվանդանոցում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, հայտնում է NHK հեռուստաընկերությունը: Առաջին փուլում հետազոտությանը կմասնակցի 20-30 կամավոր հիվանդանոցի անձնակազմից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներարկել բավականաչափ մեծ ծավալով, որ պարզեն անհրաժեշտ չափաքանակը:
Արդյունավետության հաստատման և մինչև աշուն կողմնակի բարդությունների բացակայության դեպքում պլանավորվում է հետազոտություններ կատարել հիվանդանոցային հիվանդների շարքում՝ մինչև 400 կամավորի ներգրավմամբ։


AnGes Inc.-ը պլանավորում է մինչև 2021-ի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
AnGes Inc.-ը ԴՆԹ պատվաստանյութ է ստեղծել հիմնվելով նուկլեինաթթուների վրա: Առնետների վրա փորձարկումը հաջող էր, և մայիսի վերջին ընկերությունը հայտնել էր, որ կրծողների մոտ հակամարմիններ են ձևավորվել:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ