«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է գործունեությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է գործունեությունը
30.06.2020 | 22:16

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների՝ 3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզաների, դիմումները մի քանի կատեգորիաների համար: Դրանք են՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:


«Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում: Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում»,-ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանությունը տեղեկացնում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ