ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Իսրայելը կշարունակի Սիրիայում գործել Իրանի դեմ

Իսրայելը կշարունակի Սիրիայում գործել Իրանի դեմ
30.06.2020 | 22:18

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել է միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ եւ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ուժային գործողություններն իսլամական հանրապետության դեմ, որ թույլ չտա նրա ռազմական ամրապնդումը Սիրիայում:

«Մենք լի ենք վճռականությամբ, եւ Իսրայելը թույլ չի տա Իրանին ռազմական առումով ամրապնդվել Սիրիայում: Մենք ուժային ռազմական գործողություններ կձեռնարկենք Իրանի դեմ Սիրիայում եւ մյուս վայրերում՝ ըստ անհրաժեշտության: Իսրայելը կշարունակի իրականացնել այդ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Իրանի կողմից Սիրիայում Իսրայելի դեմ եւս մեկ ահաբեկչական եւ ռազմական ճակատ ստեղծելու նախազգուշացման համար»,-հայտարարել է վարչապետը Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հետ հունիսի 30-ին Երուսաղեմում հանդիպումից առաջ: Վարչապետը նաեւ Իրանին մեղադրել է Մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչությանը հովանավորելու եւ միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ, պաշտպանել է ԱՄՆ-ի քաղաքականությունն իսլամական հանրապետության նկատմամբ:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ