Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոլսո Հունաց պատրիարքը խոսել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու` Թուրքիայի ծրագրի մասին

Պոլսո Հունաց պատրիարքը խոսել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու` Թուրքիայի ծրագրի մասին
01.07.2020 | 21:37

Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն առաջին անգամ խոսել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու` Թուրքիայի իշխանությունների մտադրության մասին:

Նա հիշեցրել է, որ Հունաց պատրիարքարանը 2016 -ին Կրոնական գործերի վարչությանը հղած նամակով մտահոգություն էր արտահայտել այս պատմական կառույցը որպես մզկիթ վերաբացելու ծրագրերի առնչությամբ: Պատրիարքը Ֆերիքյոյի Տասներկու առաքելոց ուղղափառ եկեղեցում իր ելույթի ժամանակ մտավախություն է հայտնել, թե «Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու քայլը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին իսլամի դեմ կտրամադրի»: Նա ընդգծել է, որ հատկապես հիմա, երբ մարդկությունը համաճարակի դեմ է պայքարում, իրարից հեռանալու փոխարեն միասնության կարիք կա: «Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակով կարող է ծառայել որպես ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր քրիստոնեության և իսլամի փոխըմբռնման և համերաշխության, ժողովուրդների և մշակույթների հատման, երկխոսության և խաղաղության մեջ համակեցության խորհրդանիշ», - ասել Պոլսո Հունաց պատրիարքը:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ