Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ընտրական օրենսդրական փոփոխություններին

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ընտրական օրենսդրական փոփոխություններին
01.07.2020 | 21:39

Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք պարտավորեցնում են քաղաքական ուժերին ընտրացուցակներում յուրաքանչյուր չորրորդ տեղը տալ կանանց։


Օրենսդրական փոփոխությունը մշակվել էր ԵԱՀԿ դիտորդների հանձնարարականների հիման վրա, և ակնկալվում է, որ առաջին անգամ կկիրառվի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում։ Ըստ հեղինակների, դրույթը ուժի մեջ պետք է մնա մինչև 2032-ը։ Ընտրական օրենսգրքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ, անվճար հեռուստաեթերից կօգտվեն այն կուսակցությունները, որ նախորդ ընտրություններում ստացել են ձայների առնվազն երեք տոկոսը։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ