Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը, Էրդողանը և Ռոհանին պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար

Պուտինը, Էրդողանը և Ռոհանին պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար
01.07.2020 | 21:39

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներն այսօր հեռակա հանդիպում են անցկացրել՝ պայմանավորվելով խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգել ջանքերը՝ Սիրիայում տևական խաղաղություն հաստատելու համար։


Պուտին-Էրդողան -Ռոհանի տեսակոնֆերանսը տեղի է ունեցել ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք սպառնում են ոչ միայն Սիրիայի նախագահ Ասադին ու նրա քաղաքական աջակիցներին, այլև արտերկրի բոլոր այն ուժերին ու ընկերություններին, որոնք գործարար կապեր կհաստատեն Դամասկոսի հետ։ «Դրա նպատակն է շնչահեղձ անել Սիրիան», - հայտարարել է ՌԴ նախագահը։


Փորձագետները փաստում են, որ այդ սահմանափակումների հետևանքով կարող են տուժել ռուսաստանյան մի շարք կազմակերպություններ։ Վաշինգտոնը պնդում է, թե մտադիր է պատասխանատվության կանչել Ասադին՝ սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործությունների ու մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների համար։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ