Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Նախնական տվյալներով՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ 29 տոկոսը

Նախնական տվյալներով՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ 29 տոկոսը
01.07.2020 | 21:43

ՌԴ ԿԸՀ-ն քվեարկությունը դեռ չավարտված սկսել է հրապարակել հանրաքվեի նախնական արդյունքները: Մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով՝ մաշկվել է արձանագրությունների 2,7 տոկոսը, փոփոխությունների օգտին քվեարկել է ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ 29 տոկոսը:


Իշխանությունները հրապարակելով քվեարկության արդյունքները մինչև ավարտը օգտվում են նրանից, որ հարցը կարգավորված չէ օրենքով: Քվեարկությունն այսօր կտևի մինչև երեկոյան ժամը 8-ը: ԿԸՀ-ի տվյալներով մասնակցությունը 60 տոկոս է:
Վլադիմիր Պուտինը Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքի ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը, առանց դիմակի և ձեռնոցների: Այսօր քվեարկության վերջին և հիմնական օրն է։ Հանրաքվեն սկսվել է հունիսի 25-ին։


Անկախ փորձագետները, լրագրողները վերջին ամիսներին, համաճարակի այս պայմաններում շեշտում են, որ Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, սրա հետ մեկտեղ իրական պատկեր, թե ռուսաստանցիների քանի՞ տոկոսն է այսօր աջակցում երկրի նախագահին չկա: «Մենք հստակ չգիտենք, թե ռուսաստանցիների ո՞ր տոկոսն է ուզում տեսնել Պուտինին երկրի նախագահի պաշտոնում մինչև 2036-ը, մենք չունենք իրական սոցիոլոգիական հարցումներ», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է փորձագետ Անդրեյ Պյանկովսկին: Բոլորը համոզված են, որ վաղը ԿԸՀ-ն կհայտնի բարձ մասնակցության մասին, և որ ռուսաստանցիների մեծ մասը՝ 65-70 տոկոսը կողմ է քվեարկել Պուտինի նախագահությունը դե յուրե գրեթե հավերժացնող սահմանադրական փոփոխություններին։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախօրեին հայտարարել էր, որ Պուտինին պետք է հռչակել ցմահ նախագահ։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ