«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները
02.07.2020 | 22:55

Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դատապարտված են ձախողման՝ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: Նրա խոսքով՝ Իրանի և Սիրիայի, Լիբանանի տնտեսական փոխգործակցությունը հարվածի տակ դնելը խոսում է այդ երկրների «հարաբերությունների խորության» անըմբռնողության մասին: Մեկնաբանելով «Կեսար» օրենքը՝ պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն անօգուտ են: «Համոզված ենք, որ դրանք ձախողման կենթարկվեն նաև այս անգամ: Մենք ամերիկյան այս օրենքը համարում ենք ոչ կառուցողական և դիտում որպես միջամտություն (Սիրիայի գործերին), դատապարտում ենք», - ասել է Ռաբիին:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենքը ստորագրել է 2019-ի վերջին, ուժի մեջ Է մտել հունիսի 1-ին և ներառում է պատժամիջոցներ, որ վերաբերում են Սիրիայի տնտեսության բոլոր ոլորտներին:
Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել Է հունիսի 17-ին. ռեստրիկցիայի ներքո հայտնվել են 14 մարդ, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, և նրա քույրը՝ Բուշրան, 21 կազմակերպություններ:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ