«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ինչ­պե՞ս օր­վա հաց վաս­տա­կել, ե­թե նա­խա­րար չես ու աստ­ղա­բաշ­խա­կան պարգևավ­ճար­ներ չես ստա­նում

Ինչ­պե՞ս օր­վա հաց վաս­տա­կել, ե­թե նա­խա­րար չես ու աստ­ղա­բաշ­խա­կան պարգևավ­ճար­ներ չես ստա­նում
03.07.2020 | 00:29

Հար­թա­գյու­ղում գտն­վող Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցու ուխ­տագ­նա­ցու­թյան հան­գա­ման­քից բար­կա­ցած՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան ա­թեիստ նա­խա­րարն այժմ էլ խո­սում է գի­տակց­ված, բայց ոչ պար­տադր­ված տո­տալ սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սին: Չգի­տեմ՝ նա բա­վա­րար հա­մար­ձա­կու­թյուն կու­նե­նա՞, օ­րի­նակ, նա­խա­րար­նե­րի կամ պատ­գա­մա­վոր­նե­րի աշ­խա­տա­սե­նյակ­նե­րից լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լու, որ­տեղ վեր­ջին­ներս, ի­րար գլ­խի հա­վաք­ված, այս օ­րե­րի հա­մար «կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող» Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հարցն են քն­նար­կում: Facebook-ի իր է­ջում Թո­րո­սյա­նը հա­ճախ է այս կամ այն ուխ­տա­վայր-սր­բա­տե­ղիի նկա­րը տե­ղադ­րում ու կի­սա­մուն­նաթ տո­նայ­նու­թյամբ գրում, թե խախտ­վել են պա­րե­տի ո­րո­շում­նե­րը: Իմ՝ որ­պես Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետևոր­դի հա­մոզ­մունքն ու տե­սա­կե­տը որևէ կերպ չեն տե­ղա­վոր­վում պա­րե­տի կա­յաց­րած ո­րո­շում­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ: Վս­տահ եմ՝ հա­վա­տա­վոր մար­դուն ո՛չ կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է վա­խեց­նել, ո՛չ էլ, օ­րի­նակ, աշ­խար­հի կոր­ծան­ման լու­րը: Հետևա­բար, ա­յո, ուխտ ա­րած ու հա­վատ­քով Տի­րոջ դու­ռը գնա­ցած մարդ­կանց թի­րա­խա­վո­րելն ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է:


Գի­տակց­ված, բայց չպար­տադր­ված «լոք­դաու­նը», ըստ Թո­րո­սյա­նի, հետևյալ տես­քը պետք է ու­նե­նա՝ աշ­խա­տան­քի դուրս չգալ, հրա­ժար­վել սր­ճա­րան­ներ ու ռես­տո­րան­ներ գնա­լուց (թեև դրանք չեն փակ­վե­լու), ե­րե­կո­յան չզ­բոս­նել, բա­ցա­ռել բո­լոր տե­սա­կի ար­շավ­ներն ու ուխ­տա­գ­նա­ցու­թյուն­նե­րը և այլն: Կո­րո­նա­վի­րու­սը վտան­գա­վոր վի­րուս չհա­մա­րող, դի­մակ­ներ դնել-չդ­նե­լու հար­ցում այդ­պես էլ չկողմ­նո­րոշ­ված նա­խա­րա­րը սա­կայն չի ման­րա­մաս­նում՝ իսկ ի՞նչ ա­նեն, օ­րի­նակ, այն սր­ճա­րա­նի կամ ռես­տո­րա­նի տե­րե­րը, որ հա­ճա­խորդ չեն ու­նե­նա­լու, բայց ստիպ­ված են լի­նե­լու հարկ ու տուրք վճա­րել: Ինչ­պե՞ս գո­յատևեն զբո­սա­վար­նե­րը, որ փաս­տա­ցի ան­գամ ներգ­նա տու­րիզմ չեն կա­րող կազ­մա­կեր­պել: Եվ, առ­հա­սա­րակ, ինչ­պե՞ս օր­վա հաց վաս­տա­կել, ե­թե նա­խա­րար չես ու աստ­ղա­բաշ­խա­կան պարգևավ­ճար­ներ չես ստա­նում: Երկ­րի տն­տե­սու­թյու­նը, ա­ներկ­բա, մեկ մար­դու հա­կա­սա­կան կար­ծի­քի զոհ է դար­ձել, իսկ մո­տա­լուտ գոր­ծազր­կու­թյու­նը ոչ պա­կաս զո­հեր է տա­լու:



Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն

Դիտվել է՝ 6600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ