«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Ե­թե ոչ դպ­րո­ցում, ա­պա էլ որ­տե՞ղ հայ մա­նու­կը պետք է Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յուն սո­վո­րի»

«Ե­թե ոչ դպ­րո­ցում, ա­պա էլ որ­տե՞ղ հայ մա­նու­կը պետք է Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յուն սո­վո­րի»
03.07.2020 | 00:01

Օ­ձու­նի հոգևոր հո­վիվ տեր Վր­թա­նես քա­հա­նա Բա­ղա­լյա­նը «Հայ Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցից հա­նելն ա­նար­դա­րա­ցի է հա­մա­րում թե՛ Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու, թե՛ հա­յոց գրի, դպ­րու­թյան և մա­տաղ սերն­դի հան­դեպ։ «Ինքս դպ­րո­ցա­հա­սակ չորս ե­րե­խա­յի հայր եմ, ու կա­րող եմ փաս­տել՝ ա­ռար­կան ոչ միայն իմ, այլև բազ­մա­թիվ ե­րե­խա­նե­րի ա­մե­նա­սի­րած ա­ռար­կան է դպ­րո­ցում»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է տեր Հայրն ու հա­վե­լում՝ ե­րե­խա­նե­րին պետք չէ զր­կել մայր ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը հան­րակր­թա­կան դպ­րո­ցում սո­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։


Տեր Վր­թա­նե­սը վս­տահ է՝ դր­սի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից սն­վող ա­պազ­գա­յին և հա­կաե­կե­ղե­ցա­կան կա­ռույց­նե­րի պատ­վե­րով չէ, որ պետք է ա­ռաջ­նորդ­վեն հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը. կա­ռա­վա­րող թի­մի տես­լա­կա­նում մա­տաղ սեր­դի հա­յե­ցի և բա­րո­յա­կան դաս­տիա­րա­կու­թյան տես­լա­կա­նը պետք է լի­նի:
«Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը մեր ազ­գի պատ­մու­թյան կարևո­րա­գույն օ­ղակ­նե­րից է։ Վաղն էլ, հնա­րա­վոր է, հա­յոց լեզ­վի, հայ գրա­կա­նու­թյան, հա­յոց պատ­մու­թյան և ռազ­մա­գի­տու­թյան դա­սա­ժա­մե­րը հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից հա­նե­լու հարց բարձ­րաց­նեն կեղծ ար­ժեք­ներ տա­րա­ծող ո­րոշ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Ի՞նչ է, այդ ա­ռար­կա­ներն է՞լ պի­տի դպ­րո­ցից հա­նենք: Բայց ես դեռ հույս եմ տա­ծում առ Աստ­ված, որ պե­տա­կան և ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյուն կրող հայ­րե­նի իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չեն ըն­կր­կի և ե­կե­ղե­ցու հան­դեպ չհիմ­նա­վոր­ված ագ­րե­սիվ կեց­վածք որ­դեգ­րած օ­տար, ա­պազ­գա­յին կա­ռույց­նե­րի «խոր­հուրդ­նե­րին» տուրք չեն տա։ Հայ ե­րե­խան ի­րա­վունք ու­նի հան­րակր­թա­կան դպ­րո­ցում տե­ղե­կու­թյուն ստա­նա­լու իր ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան մա­սին։ Ե­թե ոչ դպ­րո­ցում, ա­պա էլ որ­տե՞ղ հայ մա­նու­կը պետք է սո­վո­րի Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն ու մեծ ա­վան­դը հայ էթ­նո­սի պատ­մու­թյան հո­լո­վույ­թում: Հայ և քրիս­տո­նյա հաս­կա­ցու­թյու­նե­րը դա­րե­րի ըն­թաց­քում միա­ձուլ­վել ու նույ­նա­ցել են։ Հա­վատք և ազգ ու­րա­նա­լը նույ­նաց­վել է։ Մեր պա­պե­րը, երբ ե­րե­խա­յին մկր­տում էին, ա­սում էին` քրիս­տո­նյա դար­ձավ, հայ դար­ձավ»,- ըն­դգ­ծում է մեր զրու­ցա­կի­ցը։


Շեշ­տե­լով «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի կարևո­րու­թյու­նը դպ­րո­ցում՝ Օ­ձու­նի հոգևոր հո­վի­վը հի­շեց­նում է՝ ա­ռար­կան հան­րակր­թա­կան դպ­րոց է մտել հայ հա­սա­րա­կու­թյան հոգևոր պա­հանջ­նե­րին և ցան­կու­թյանն ըն­դա­ռաջ, հետևա­բար, պետք է ոչ միայն շա­րու­նա­կել դա­սա­վան­դու­մը, այլև դա­սա­վանդ­ման ո­րա­կը բա­րե­լա­վել. «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի շնոր­հիվ մեր ե­րե­խա­նե­րը ոչ միայն ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն են սո­վո­րում, այլև կրթ­վում են հոգևոր, մշա­կու­թա­յին և հա­մա­մարդ­կա­յին գա­ղա­փար­նե­րով։ Սխալ է «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան նե­րա­ռել «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի մեջ, քա­նի որ խոր­հր­դա­յին շր­ջա­նում հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը հա­նի­րա­վի ա­ղա­վաղ­վել է: Այս կամ այն ա­ռար­կա­յի մեջ այն նե­րա­ռե­լը չի կա­րող ու­նե­նալ նույն ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ինչ ա­ռան­ձին դա­սա­վանդ­ման դեպ­քում է ու­նե­նում։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նում տպագր­ված դա­սագր­քե­րի մեջ ե­կե­ղե­ցու դե­րը պատ­շաճ ներ­կա­յաց­ված չէ, իսկ դա­րեր շա­րու­նակ ժո­ղովր­դի կյան­քում ե­կե­ղե­ցու ու­նե­ցած վաս­տա­կը նեն­գա­փոխ­ված է»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ