«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թ­յու­նը ևս մեկ ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղով է ստեղ­ծում

Խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թ­յու­նը ևս մեկ ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղով է ստեղ­ծում
03.07.2020 | 00:40

Ազ­գա­յին ժո­ղո­վի «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» և «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյուն­նե­րը հա­մա­տեղ քն­նիչ հանձ­նա­ժո­ղով են ստեղ­ծում: Այն քն­նե­լու է իշ­խա­նու­թյան՝ հա­մա­վա­րա­կի դեմ տար­վող աշ­խա­տանք­նե­րը: Ժա­մա­նա­կա­վոր քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քը հա­մա­կար­գե­լու է «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» պատ­գա­մա­վոր Ար­կա­դի Խա­չատ­րյա­նը:


«Կաս­կա­ծից վեր է, որ իշ­խա­նու­թյու­նը՝ ի դեմս ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան, պա­րե­տա­­տան ու ո­լոր­տի այլ պա­տաս­խա­նա­տու­նե­րի, տա­պա­լել է հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը, հետևա­բար անհ­րա­ժեշ­տու­թյուն կա հա­վուր պատ­շա­ճի քն­նե­լու, թե ով որ­տեղ է թե­րա­ցել: Պետք է պար­զել բո­լոր հան­գա­մանք­նե­րը, պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չել ար­դեն 600-ի հա­սած մա­հե­րի մե­ղա­վոր­նե­րին,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշեց ԲՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը՝ հա­վե­լե­լով,- Մենք, ի­հար­կե գի­տակ­ցում ենք, որ իշ­խա­նու­թյուն­ներն ա­սե­լու են, թե պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ին­չու՞ եք նման բան նա­խա­ձեռ­նում, բայց այդ սադ­րանք­նե­րին չենք տր­վե­լու: Ա­յո, թող գան ու պա­տաս­խա­նեն մեր հար­ցե­րին: Ինչ­պես է Ի­տա­լիա­յի նա­խա­գահ Սեր­ջիո Մա­տա­րե­լան դա­տա­րա­նի ա­ռաջ բա­ցատ­րու­թյուն­ներ տա­լիս, թե ին­չու է կա­ռա­վա­րա­կան իր կա­բի­նետն ի սկզ­բա­նե ան­լուրջ վե­րա­բեր­վել վի­րու­սին, այն­պես էլ կա­ռա­վա­րու­թյան մեր պա­տաս­խա­նա­տու­նե­րը պետք է ո­րոշ հար­ցե­րի շատ հս­տակ պա­տաս­խան­ներ տան»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ