Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 662-ով՝ հասնելով 27 320-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 448-ով և հասել 15 484-ի: Իրականացվել է 2 337 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 118102-ի: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 625-ի: Բուժվում է 11211 մարդ: