Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին

ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին
03.07.2020 | 20:59

ԱՄՆ Անկախության տարեդարձի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության, հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում:


Դեսպան Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում: Դեսպանի խնդրանքով նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ