Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անգելա Մերկել. Չինաստանի հարցում ԵՄ-ն պետք է միասնաբար գործի

Անգելա Մերկել. Չինաստանի հարցում ԵՄ-ն պետք է միասնաբար գործի
03.07.2020 | 21:01

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ԵՄ-ն պետք է միասնաբար գործի Չինաստանի հետ հարաբերություններում: Նա մտահոգություն է հայտնել անվտանգության ասպարեզում Հոնկոնգի վերաբերյալ Պեկինի ընդունած վերջին օրենքի կապակցությամբ: «Չինաստանը տնտեսական մրցակից է և միաժամանակ ռազմավարական գործընկեր: Չինաստանի հետ հաջող հարաբերություններ հաստատելու և եվրոպական շահերը լավագույնս ներկայացնելու համար Եվրոպան պետք է խոսի հստակ և միասնական ձայնով: Միայն միասին ԵՄ 27 անդամները կկարողանան ապահովել Չինաստանի հետ շահավետ ներդրումային գործարքներ և հաջողությամբ իրականացնել աշխարհի կլիման պաշտպանելու նախաձեռնությունը»,- ասել է Մերկելը: Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է Չինաստանի հետ խոսի նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների մասին: Մերկելի փոխանցմամբ, Չինաստանը պարտավոր է ապահովել Հոնկոնգի բնակիչների իրավունքները և հետևել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ