Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բորիս Նավասարդյանը՝ «Արմնյուզ» ՀԸ ոստիկանների այցի մասին

Բորիս Նավասարդյանը՝ «Արմնյուզ» ՀԸ ոստիկանների այցի մասին
03.07.2020 | 21:06

Մեր կազմակերպությունը հստակ նշել է, որ Ոստիկանությունը այն մարմինը չէ, որ կոմպետենտ է որոշել այս կամ այն լրատվամիջոցը կամ լրագրողը խախտում է արտակարգ դրության պահանջները, թե ոչ. Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը: Բորիս Նավասարդյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ դեռևս ապրիլին իրենք մի շարք գործընկերների հետ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հստակեցնել, թե ո՞ր մարմինն է հետևում լրատվամիջոցներում արտակարգ դրության պահանջները կատարելուն. «Կոչ էինք արել ձևավորել ավելի հարմարեցված մարմին, և ես կարծում եմ, որ լավագույն մարմինը, որը կարող է այդ հարցում իր եզրակացություններն անել, դա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է: Ինձ համար մեծ նշանակություն ունի ի՞նչ է ասում Տիգրան Հակոբյանը, ի վերջո դա է կարգավորող մարմինը, որը ապահովվում է հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը: Եվ եթե Տիգրան Հակոբյանը այդպիսի հրապարակային կարծիք է հայտնել, որ դիմակ դնելը եթերում պարտադիր չէ, նույնիսկ եթե որևէ տեղ գրված չէ, միայն հայտարարություն է, միևնույն է՝ դա պետք է լինի ուղեցույց ոստիկանների համար: Հեռուստաընկերություններին համարել հանրային տարածք և վերաբերել տաղավարին այնպես, ինչպես սուպերմարկետի, ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ և ոչ համարժեք վերաբերմունքի արդյունք է»:


Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ կարևոր է, որ լինեն հստակեցումներ, թե արտակարգ դրության այս կամ այն դրույթը անդրադառնո՞ւմ է լրատվամիջոցներին ՝ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության վրա, թե ոչ.
«Այդ առումով շատ ավելի նպատակահարմար է, որ պահանջ դրվեր մինչև տեսագրության սկիզբը դիմակ կրել, քանի որ մինչ հաղորդման սկսվելը հաղորդման մասնակիցները տեղաշարժվում են: Ի վերջո, կարող են այդ ընթացքում խախտել սոցիալական հեռավորություն, հյուրին բարձրախոս է միացնվում և այլն: Բայց, երբ սկսվում է հաղորդումը, ապահովված է սոցիալական հեռավորությունը և տաղավարի ախտահանումը, որևէ դիմակ այստեղ անհրաժեշտ չէ: Չնայած որ որոշ հեռուստաընկերություններ կարող են որոշել և մասակցել ՝ «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» արշավին և իրենց օրինակով գաղափարը տարածել, դա իրենց ընտրություն է և չի կարող բոլորի համար պարտադիր լինել:


Շատ դեպքերում՝ եթերի ժամանակ մասնակիցները ձեռքով անընդհատ դիպչում են դիմակին, նման դեպքերում, հեռուսատադիտողը հակառակ տպավորություն է ունենում և տեսնում է, թե ինչպես չպետք է օգտագործել դիմակները»:
Բորիս Նավասարդյանը նկատում է, որ առանց դիմակի հաղորդում են տեսագրում հիմնականում այն հեռուստաընկերություններն, որոնք առավել քննադատաբար են վերաբերվում այսօրվա իշխանություններին, բայց տվյալ դեպքում չգիտի, թե ինչո՞ւ է հատկապես «Արմնյուզ» հեռուստաընկերության նկատմամբ նման մոտեցում ցուցաբերվում. «Կասկած է առաջացնում, թե ինչո՞ւ է «Արմնյուզ»-ը թիրախավորվել: Գուցե ուզում են նախադեպ ստեղծել, բայց մինչ դա պետք է հստակեցվի, թե ինչո՞ւ է դա արվում, ի՞նչ հիմունքներով և ի՞նչ են ուզում դրանով ասել․ իսկ առաջին ուղերձը պետք է լինի մասնագիտացված մարմնից , ոչ թե Ոստիկանության կողմից: Մենք պետք է հիշեցնենք, որ այն, ինչ կապված է լրատվամիջոցների ոլորտում արտակարգ դրության պահանջներին, պետք է հստակ քննարկվի և գնահատական տրվի մասնագիտացված մարմնի կողմից: Իսկ Ոստիկանությունն այս պարագայում կամայական որոշումներ և գործողություններ ոչ մի դեպքում չպետք է կիրառի»,-ավելացրեց նա:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ