Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանի հատուկ ծառայությունները մտել են ԱԳՆ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները մտել են ԱԳՆ
03.07.2020 | 21:06

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր հատուկ գործողություն են սկսել Ադրբեջանի ԱԳՆ շենքում։ Տեղեկության համաձայն՝ հակակոռուպցիոն գործողության շրջանակում ձերբակալվել են ԱԳՆ մի շարք պաշտոնատար անձինք, գրում են Բաքվի լրատվամիջոցները։


Ադրբեջանցի լրագրողներն ու բլոգերները ԱԳ նախարար Մամեդյարովի կոռուպցիոն գործերի մասին վաղուց են գրում՝ ցույց տալով արտասահմանում նրա թանկարժեք սեփականությունը, բացահայտելով «հյուպատոսական վճարների» կոռուպցիոն սխեմաները, որոնք իբր անձամբ նախարարին են բաժին հասնում։
ԱԳՆ-ում գործողության ժամանակը պատահական չի ընտրվել։ Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ, որը, ըստ երեւույթին, դարձել է Մամեդյարովի դագաղի վերջին մեխը։ Հանդիպումից հետո համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր կատարել հրադադարի ռեժիմի պահպանման եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ գլխավոր խնդիրն էր «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու եւ հակամարտության ռազմական լուծման միջազգանորեն ճանաչված «իրավունք» ստանալը, եւ ԱԳՆ-ը տապալել է առաջադրանքը։ Մամեդյարովը չի կատարել այդ խնդիրը:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ