Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 27900

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 27900
04.07.2020 | 14:38

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 580-ով՝ հասնելով 27900-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 451-ով և հասել 15 935-ի, իրականացվել է 2143 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 120245-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասավ 634-ի: Բուժվում է 11 331 մարդ:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ