Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերները

Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերները
04.07.2020 | 14:44

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից: Նախագահ Հարությունյանը վերահաստատել է Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի Հանրապետության` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ