Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գևորգ Դանիելյան. Հայ Եկեղեցու պատմությունն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար

Գևորգ Դանիելյան. Հայ Եկեղեցու պատմությունն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար
05.07.2020 | 14:08

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքում գրել է. «Հայ Եկեղեցու նկատմամբ սովետական հետապնդումների և հաշվեհարդարի վախճանն ավետող հզոր արձագանքին համահունչ նորանկախ Հայաստանում առաջին իսկ օրերին (1991 թ. հունիսի 17-ին) ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով Հայ Եկեղեցին ճանաչվեց՝ ազգային։ Հետագայում այդ կարգավիճակը ձեռք բերեց սահմանադրական արժեք։ «Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված)։ Այս դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13-ին և 2017-ի հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ խոցելի չի որակել, իսկ ՄԻԵԴ-ը եկեղեցու պատմության դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց (այս դիրքորոշման վրա հղումն առկա է հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում)։
Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա վերը նշված օրենքը վերանայելու ճանապարհով։
Հ.Գ. Ինչպես խոստացել էի՝ արտահայտվելու եմ միայն ծայրահեղ առանցքային խնդիրների շուրջ ...»:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ