Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլեւ արժեհամակարգ

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլեւ արժեհամակարգ
05.07.2020 | 14:09

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօր նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։ Մենք ունենք պետականության միասնական խորհրդանիշեր՝ պետական դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնական Սահմանադրություն։


Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև՝ ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ, որ որպես պետություն ու հասարակություն հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը կառուցելն է, որ մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն՝ անձնական կամ մասնավոր, որ բարձրագույն արժեքը մարդն է,
որ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն:
Երբ ավելի քան 200 տարի առաջ Շահամիրյանները գրեցին «Որոգայթ փառացը», մենք դեռ պետություն չունեինք, սակայն «Որոգայթ փառացը» գրվեց որպես ապագա Հայաստանի Սահմանադրություն՝ երազանքով հուսալով, որ գալու է այդ՝ հայոց պետականության ժամանակը, պետականություն՝ զերծ փառքի որոգայթներից։


Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Մենք պարտավոր ենք լինել շրջահայաց, միասնական ու նախաձեռնող, որ ունենանք և վաղվա սերունդներին փոխանցենք կայուն և զարգացած երկիր՝ ուժեղ պետության, համերաշխ և հանդուրժող հասարակության, պետական անխաթար խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, պետության զարգացման և ազգային միասնականության հիմքը կազմող Սահմանադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումներով առողջ Հայաստան։


Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու լավատեսություն:
Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»։

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ