Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիան կշարունակի համագործակցությունը Huawei-ի հետ

Ֆրանսիան կշարունակի համագործակցությունը Huawei-ի հետ
06.07.2020 | 16:55

Ֆրանսիայի իշխանությունները չեն հրաժարվի օգտագործել չինական Huawei ընկերության տեխնոլոգիան՝ կապի 5G նոր համակարգ ստեղծելիս՝ հայտնում է Les Echos թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության ղեկավարին:

«Այս պահի դրությամբ մենք թույլտվության հայցեր ենք ստացել այն խոշոր քաղաքների համար, որոնք առաջնահերթ են օպերատորների համար: Huawei տեխնոլոգիաների արգելք չի լինի», – բացատրել է գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ