«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հրդեհ Իրանի միջուկային կառույցներից մեկում

Հրդեհ Իրանի միջուկային կառույցներից մեկում
06.07.2020 | 22:15

Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գծով ձեռնարկություններից մեկում հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում, ըստ տեղի պաշտոնական աղբյուրների` կան նյութական խոշոր վնասներ, բայց ոչ զոհեր: Թեհրանից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նաթանզում է տեղակայված ուրանի հարստացման իրանական ամենախոշոր գործարանը: «Ռոյթերզը» վկայակոչում է իրանական անանուն աղբյուրները, ըստ որոնց` հուլիսի 2-ին տեղի ունեցած հրդեհը կարող էր կիբերային հարձակման հետևանք լինել: Այդ վարկածը ապացուցող փաստեր, սակայն, չկան:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ