Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել

Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել
06.07.2020 | 22:21

Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ընդ որում ապրիլյան պատերազմից հետո անկման տեմպը արագացել, փաստում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամի անցկացրած սոցհարցումը, որն ամփոփ ներկայացված է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունում։ Սոցհարցումն իրականացվել է փետրվարի 21-ից մարտի 15-ը, թեև ժողովածուն կոչվում է «Կովկասյան բարոմետր - 2019»։


Եթե 2013-ին հայաստանցիների 83 տոկոսն էր Ռուսաստանը համարում Հայաստանի հիմնական բարեկամ-երկիր, 2015-ին՝ 75 տոկոսը, 2017-ին՝ 63 տոկոսը (տեսնում ենք՝ ապրիլյան պատերազմից հետո անկումը արագացել է), այս տարվա հարցման արդյունքում՝ Ռուսաստանը հիմնական բարեկամ երկիր է համարել հայաստանցիների 57 տոկոսը։ Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանին բարեկամ-երկիր համարվող պետությունների ցանկը։


2013-ից 26 տոկոսային կետով նվազել է այն հայաստանցիների թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են հիմնական բարեկամ-երկիր։ Հայաստանցիների նոր սերնդի շրջանում Ռուսաստանն ավելի քիչ հեղինակություն ունի, քան տարիքով ավագների մոտ։ Հարցումն անցկացվել է տարիքային երեք խմբում՝ 18-35 տարեկաններ, 36-55 և 56 տարեկանից բարձր անձանց խմբում։ 18-35 տարեկան հայաստանցիների 52 տոկոսն է Ռուսաստանը համարել հիմնական բարեկամ-երկիր, 36-55 տարեկանների խմբում այդ թիվը կազմում 60 տոկոս 56 տարեկանից բարձր հայաստանցիների 59 տոկոսն է համարել Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր։


Երևանում Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր են համարել հարցվածների 47 տոկոսը, Հայաստանի այլ քաղաքներում՝ 57 տոկոսը, իսկ գյուղերում՝ 66 տոկոսը։
Տղամարդկանց 59 տոկոսն է Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր համարել, կանանց 55 տոկոսը։
Այս տարվա հարցման արդյունքում հայաստանցիների 12 տոկոսը Ֆրանսիան է համարել հիմնական բարեկամ-երկիր, 2013-ին, 2015-ին, 2017-ին Ֆրանսիային հիմնական բարեկամ-երկիր է համարել 5 տոկոսը: Երրորդ տեղում է Վրաստանը՝ չորրորդ տեղում թողնելով Իրանին։ Հայաստանցիների 4 տոկոսն է համարել Վրաստանը հիմնական բարեկամ երկիր։ 2013-ին այդ թիվը 2 տոկոս էր, 2015-ին՝ դարձյալ 2 տոկոս, 2017-ին՝ 3 տոկոս։ Հիմնական թշնամի-երկիր այս տարի հայաստանցիների 75 տոկոսը համարել է Ադրբեջանը, 22 տոկոսը՝ Թուրքիան, իսկ 1 տոկոսը` Ռուսաստանը։

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ