Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բրիտանիան մեծ գումար է տալիս վարակից տուժած մշակույթին

Բրիտանիան մեծ գումար է տալիս վարակից տուժած մշակույթին
06.07.2020 | 22:26

Կորոնավիրուսից տուժել է ոչ միայն տնտեսությունը, այլև մշակույթը։ Համերգները, փառատոները, ներկայացումները չեղարկվել կամ հետաձգվել են, թատրոնները, թանգարանները, դասական կամ ռոք և այլ ժանրերի երաժշտական շոուներ անցկացնող մեծ ու փոքր սրահները եկամուտ չեն ստացել։ Ծանր հարվածի տակ են հայտնվել բուն կատարողները՝ անվանի աստղից մինչև փողոցում իր տաղանդը ներկայացնող երգիչ, դերասան կամ նկարիչ։ Բրիտանիան աջակցելու է մշակույթին։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը 1 միլիարդ 570 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրելու ծրագրին։ «Այդ գումարից 888 միլիոնը դրամաշնորհ է, 200 միլիոնը բարենպաստ պայմաններով վարկեր են 1 միլիոնը գերազանցող վարկ վերցնելու համար, 100 միլիոն կփոխանցվի Շոտլանդիային, Ուելսին և Հյուսիսային Իռլանդիային, 100 միլիոն էլ կտրամադրվի մշակույթի, մեդիայի և սպորտի նախարարության հովանու ներքո գործող համազգային հաստատություններին։ Բրիտանական թանգարանը, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Ազգային պատկերասրահն օգնություն կստանան», - ասել է Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը: Դեռ պարզ չէ, թե ինչպես կարելի է օգնել մշակութային այն օջախներին, որոնք կենսունակ և ինքնաբավ են միայն մեծ թվով հանդիսականներ ունենալու դեպքում։
The Royal Albert Hall համերգասրահը, որը BBC-ի հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է 8 շաբաթ տևող դասական երաժշտության համերգներ, անցյալ ամիս նախազգուշացրել է, որ 2021-ին այլևս սնանկության եզրին կհայտնվի, քանի որ համերգները չեղարկվել են, և մարդիկ վերադարձրել են տոմսերը։


Եթե Royal Albert Hall-ն է գանգատվում՝ ի՞նչ ասեն արվեստի ոլորտում «ազատ ձեռներեցները», իրենց indie (անկախ) անվանողները, որ չունեն պրոդյուսերական բիզնեսում հզոր ընկերությունների կամ պետական ատյանների պաշտպանությունը։
«Արվեստը մեր ազգային կյանքի սրտում է, լինի դա ձեր տեղական փոքրիկ թատրոնը, որտեղ դուք մնջախաղ կդիտեք, լինի դա մեր պատմութըյանմասը՝ Շեքսպիրից մինչև Էդ Շիրան, մեր էությունն է, որը պարտավոր ենք պաշտպանել», - ասել է Բրիտանիայի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը։

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ