Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսրայելը հետաձգել է Արևմտյան ափի անեքսիան

Իսրայելը հետաձգել է Արևմտյան ափի անեքսիան
06.07.2020 | 22:27

Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան, հայտարարել է ԱԳ նախարար Հաբի Աշքենազին՝ «Kan» ռադիոյին հարցազրույցում:

«Դա օրակարգում չէ այսօր կամ վաղը: Ես չգիտեմ՝ կկիրառվի սուվերենությունը, սակայն կարող եմ ասել, որ ԱԳՆ-ն դիվանագիտական գնահատականներ է պատրաստում, իսկ ՊՆ-ն գնահատում է անվտանգության ոլորտում ռիսկերը», - ասել է նա: Իսրայելը ծրագրերը քննարկել է 30 ԱԳ նախարարների հետ, հիմնականում՝ Եվրամիության անդամ: Նրա խոսքով՝ շատերը դեմ են Իսրայելի ծրագրերին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Հորդանանի Արևմտյան ափի հատվածում Իսրայելի սուվերենության տարածումը տեղի կունենա հուլիսին, և այդ ամսաթիվը չի փոփոխվի:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ