«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Դիր դի­մակ, «փր­կիր» 10 հա­զար դրամ

Դիր դի­մակ, «փր­կիր» 10 հա­զար դրամ
07.07.2020 | 00:29

Մայ­րա­քա­ղա­քի տար­բեր ան­կյուն­նե­րից հայտ­նի ու ան­հայտ մար­դիկ հոր­դո­րում են՝ «Կրիր, որ կրենք»: Կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մտ­քի հեր­թա­կան թռիչքն է, հա­սա­րա­կու­թյան մեջ քիչ թե շատ կշիռ ու­նե­ցող ան­ձանց ձեռ­քը դի­մակ են տվել, նկա­րել են նրանց ու ան­բո­վան­դակ պաս­տառ­նե­րը «ճպաց­րել» քա­ղա­քով մեկ: Վի­րու­սի գրանց­ման օ­րա­կան դեպ­քե­րը շա­րու­նա­կում են մի քա­նի հա­րյուրն անց­նել, մահ­վան թվե­րը ընդ­հուպ տա­սի են հաս­նում, իսկ մարդ­կանց ա­ռող­ջու­թյամբ խս­տա­գույնս մտա­հոգ­ված­նե­րը բա­վա­րար­վում են միայն դի­մա­կի մա­սին տա­րաբ­նույթ, մե­կը մյու­սին հա­կա­սող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լով: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը, որ վի­րու­սի տա­րած­ման ա­ռա­ջին օ­րե­րին խրոխտ տո­նայ­նու­թյամբ հայ­տա­րա­րում էր, թե դի­մակ մի դրեք, դրանք, միևնույնն է, չեն օգ­նում, այժմ հոր­դո­րում է բա­ցա­ռա­պես բժշ­կա­կան դի­մակ դնել: Այդ տե­սա­կե­տին է նաև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը. կա­ռա­վա­րու­թյան վեր­ջին նիս­տի ժա­մա­նակ նա նույն­պես հոր­դո­րեց մո­ռա­նալ ինք­նա­շեն, կտո­րե դի­մակ­նե­րի մա­սին: Ա­սո­ղին, ի­հար­կե, լսող պետք է, բայց դա այն դեպ­քում, երբ «ա­սո­ղը» գի­տի՝ ինչ է ա­սում: Ի­րա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին մար­դիկ հետևել չեն պատ­րաստ­վում, ու դա բնա­կան է: Մարդն ըն­կա­լում և ըն­դու­նում է այն, ինչն ի սկզ­բա­նե հրամց­վում է ի­րեն: Ըն­դօ­րի­նա­կում այն պաշ­տո­նյա­նե­րին, որ ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով օ­րի­նակ են ծա­ռա­յում, կա­տա­րում կա­ռա­վա­րու­թյան ի­ջեց­րած հրա­հանգ-ո­րո­շում­նե­րը: Կտո­րե դի­մակ չկ­րե­լու Փա­շի­նյա­նի կամ Թո­րո­սյա­նի հոր­դո­րին քա­նի՞ մարդ է հետևե­լու, ե­թե Ազ­գա­յին Ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյանն ու իմ­քայ­լա­կան այլ պատ­գա­մա­վոր­ներ չեն հետևում այդ հոր­դո­րին: Ե­թե սե­փա­կան թի­մում ան­լուրջ են վե­րա­բեր­վում վե­րա­դա­սի կո­չին, ա­պա ՀՀ «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցին ու­նի բո­լոր ի­րա­վունք­նե­րը չան­սա­լու իշ­խա­նու­թյան` ի­րա­րից «բե­խա­բար» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կո­չե­րին: Հա­սա­րա­կու­թյու­նը, ըստ երևույ­թին, դի­մակ դնում է ոչ թե հետևե­լով ինչ-որ մե­կի հոր­դո­րին կամ սե­փա­կան ա­ռող­ջու­թյան մա­սին մտա­ծե­լով, այլ 10 հա­զար դրամ տու­գանք չվ­ճա­րե­լու հա­մար միայն:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ