«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Որոշ իմ­քայ­լա­կան­ներ պն­դում են՝ «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յուն» ա­ռար­կան պետք է դա­սա­վանդ­վի

Որոշ իմ­քայ­լա­կան­ներ պն­դում են՝ «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յուն» ա­ռար­կան պետք է դա­սա­վանդ­վի
07.07.2020 | 00:46
Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի և սփյուռ­քի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում միան­շա­նակ չեն ըն­դու­նում կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյան՝ ԿԳՄՍ-ի՝ հան­րակր­թու­թյան մա­սին ներ­կա­յաց­րած հա­յե­ցա­կար­գը, ըստ ո­րի, կր­ճատ­վե­լու են դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վող հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­ժա­մե­րը: «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­նե­րի դա­սա­ժա­մե­րի մի մա­սը, օ­րի­նակ, օ­տար լե­զու­նե­րին կտր­վի, իսկ «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան ընդ­հան­րա­պես կհան­վի ա­ռար­կա­յա­ցան­կից: «Նո­րի՞ց ե­կե­ղե­ցին, ի՞նչ եք ու­զում ե­կե­ղե­ցուց»,- «Ի­րա­տե­սը» հե­տաքր­քր­վեց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կից: «Այ մարդ, մենք բան չենք ու­զում, ով ու­զում է, նրա­նից էլ հարց­րեք: Ա­ռար­կան, ա­յո, պետք է դա­սա­վանդ­վի դպ­րոց­նե­րում: Ա­վե­լին ա­սեմ՝ այն­պես չէ, թե ԱԺ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հաշտ են այդ հա­յե­ցա­կար­գի դրույթ­նե­րի հետ: Մեր պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը, օ­րի­նակ, ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման մե­թո­դի­կա­յի փո­փո­խու­թյան հետ կապ­ված դի­տո­ղու­թյուն-ա­ռա­ջարկ­ներ էր ներ­կա­յաց­րել, բայց նա­խա­րա­րու­թյու­նը դրանք մեր­ժել էր»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:
Նա նշեց, որ ի­րենք դեռևս չեն շտա­պում տե­սա­կետ հայտ­նել: Ինչ տե­սա­կետ էլ հայտ­նեն, հա­վե­լեց, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չկա­մու­թյուն է դի­տար­կե­լու, միան­գա­մից մտա­ծե­լու է՝ ե­թե փոքր-ինչ տար­բեր­վող կար­ծիք ենք հայտ­նում, ու­րեմն իր հրա­ժա­րա­կանն ենք ու­զում:
Գաղտ­նիք չէ, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և ԱԺ կր­թու­թյան հար­ցե­րով մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նի ջրե­րը, մեղմ ա­սած, մի առ­վով չեն հո­սում, հետևա­բար ա­նի­մաստ է հար­ցի վե­րա­բե­րյալ վեր­ջի­նիս մեկ­նա­բա­նու­թյա­նը սպա­սել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ