«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Եթե այ­սօր քայ­լեր չձեռ­նարկ­վեն, վա­ղը ուշ կլի­նի

Եթե այ­սօր քայ­լեր չձեռ­նարկ­վեն, վա­ղը ուշ կլի­նի
07.07.2020 | 01:17

Հայ­րե­նի վի­ճա­կագ­րու­թյան տվյալ­նե­րը ոչ մե­կին չզար­մաց­րին. ինչ­պես և ակն­կալ­վում էր, այս տար­վա հուն­վա­րից մինչ օրս տն­տե­սու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում ան­կում է գրանց­վել։ Այլ կերպ ա­սած՝ բո­լո­րո­վին պետք չէ տն­տե­սա­գետ կամ էլ վի­ճա­կա­գիր լի­նել, հաս­կա­նա­լու հա­մար, որ Հա­յաս­տա­նում այս տա­րի տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վելն անհ­նար է լի­նե­լու։


Covid 19-ը ախ­տա­հա­րել է նաև աշ­խար­հի տն­տե­սու­թյու­նը, և այ­սօր այն ցն­ցում­նե­րի մեջ է։ Սա կա­րող է շատ թանկ նս­տել աշ­խար­հի բնակ­չու­թյան վրա։ Ըստ էու­թյան, կա­րե­լի է ա­սել, որ 2020-ը, մար­տահ­րա­վեր նե­տե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյա­նը, տն­տե­սա­կան պա­տե­րազ­մի ձեռ­նոց նե­տեց աշ­խար­հին։ Ար­տա­կարգ դրու­թյու­նը, որ հաս­տատ­վեց տար­բեր պե­տու­թյուն­նե­րում, լուրջ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­րել, և պայ­քարն ար­դեն ոչ թե տն­տե­սու­թյան զար­գաց­ման և տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վե­լու հա­մար է, այլ տն­տե­սու­թյու­նը պա­հե­լու։ Ի՞նչ ուղ­ղու­թյամբ կըն­թա­նա այս ծանր պայ­քա­րը, բարդ է կան­խա­տե­սել։ Հս­տակ է մեկ բան՝ երբ փակ­վում են ար­տա­քին ճա­նա­պարհ­նե­րը, ներ­քին հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­վե­լի լայ­նո­րեն պետք է կի­րառ­վեն։
Գու­ցե մեր այս դի­տարկ­ման հետ շա­տե­րը չհա­մա­ձայ­նեն, նկա­տե­լով, որ տար­բեր պե­տու­թյուն­ներ աս­տի­ճա­նա­բար բա­ցել ու բա­ցում են ի­րենց սահ­ման­նե­րը՝ փոր­ձե­լով խթա­նել նաև զբո­սաշր­ջու­թյու­նը։ Ինչ խոսք, բո­լո­րի ցան­կու­թյու­նը մեկն է՝ օր ա­ռաջ վե­րա­դառ­նալ բնա­կա­նոն կյան­քին, իսկ սա իր հեր­թին նշա­նա­կում է, որ ու­ժաս­պառ ե­ղած տն­տե­սու­թյա­նը, ցն­ցում­նե­րի երկ­րորդ ա­լի­քից փրկ­վե­լու հա­մար, ա­մուր «հե­նակ­ներ են» պետք։ Եվ այդ «հե­նակ­ներն» անհ­րա­ժեշտ է փնտ­րել ներ­քին ռե­սուրս­նե­րում, այլ պե­տու­թյուն­նե­րից կախ­վա­ծու­թյու­նը հնա­րա­վո­րինս մեղ­մե­լու հա­մար։


Դեռևս այս տար­վա մար­տին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր ե­լույթ­նե­րում նշում էր, որ աշ­խար­հում ստեղծ­ված տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը մի կող­մից լուրջ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում, մյուս կող­մից հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս տն­տե­սու­թյու­նում նոր գա­ղա­փար­ներ գե­նե­րաց­նե­լու։ Այս պա­հին դեռևս նոր գա­ղա­փար­ներ, ո­րոնք կհե­տաք­րք­րեին աշ­խար­հին, Հա­յաս­տա­նը չի ներ­կա­յաց­րել, հա­մե­նայն դեպս պաշ­տո­նա­կան որևէ տե­ղե­կու­թյուն այս մա­սին չկա։ Հաս­կա­նա­լի է, որ զար­գա­ցած տեխ­նո­լո­գիա­կան դա­րում մի քա­նի ամ­սում ստեղ­ծել այն­պի­սի բան, ո­րը խիստ պա­հան­ջարկ­ված լի­նի այլ պե­տու­թյուն­նե­րի կող­մից, անհ­նար է։ Ի­հար­կե լավ է, որ Հա­յաս­տա­նի գի­տա­կան միտ­քը փոր­ձում է մուտք գոր­ծել հա­մաշ­խար­հա­յին շու­կա, սա­կայն այդ միտքն ա­մե­նից ա­ռաջ պետք է նպա­տա­կաուղղ­վի Հա­յաս­տա­նում առ­կա ներ­քին տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ Վեր­ջա­պես, մարդն այ­սօր է ու­զում ապ­րել ու հա­ցի խն­դիր չու­նե­նալ, և իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջին հեր­թին այս պա­հան­ջի հետ պետք է հաշ­վի նս­տեն։ Սրա­նից ել­նե­լով է, որ մենք ա­ռանձ­նա­կի կարևո­րում ենք ներ­քին ռե­սուրս­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը։ Ար­դեն վա­ղուց ժա­մա­նակն է, որ տն­տե­սու­թյունն աշ­խա­տեց­նե­լու և ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու հրա­մա­յա­կա­նի շուրջ հա­մախ­մբ­վեն բո­լոր կա­րող ու­ժե­րը՝ ան­կախ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, և այդ հա­մախ­մբ­ման կազ­մա­կեր­պո­ղը պետք է լի­նի իշ­խա­նու­թյու­նը։ Ե­թե մար­դը մի քա­նի ա­միս հե­տո ու­նե­նա լուրջ խն­դիր­ներ, հատ­կա­պես հա­ցի խն­դիր, այդ պա­հին հար­ցը լու­ծե­լը շատ դժ­վար կլի­նի և հայտ­նի չէ, թե ին­չով կա­վարտ­վի։ Հատ­կա­պես ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ այ­սօր ար­դեն գոր­ծազր­կու­թյան ծա­վալ­նե­րը մեծ են և գնա­լով ա­ճում են։

Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 3224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ