Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը
07.07.2020 | 22:08

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադորղ դատախազների ներկայացրած միջնորդությունը։
Դատախազները դատարանին միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ