Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալթմայեր․ Գերմանիայի տնտեսության վերականգնումը կսկսվի հոկտեմբերից

Ալթմայեր․ Գերմանիայի տնտեսության վերականգնումը կսկսվի հոկտեմբերից
08.07.2020 | 21:54

Գերմանիայի տնտեսությունն առաջին դրական արդյունքները կարող է արձանագրել արդեն մի քանի ամսից՝ Բեռլինում կառավարության նիստի ավարտին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը։ «Մենք այժմ շատ կարևոր՝ հիմքերի ամրագրման փուլում ենք։ Տնտեսական աճի ցուցանիշներ կարող են արձանագրվել արդեն այս տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Թունելի վերջում լույսն արդեն նշմարվում է», - ասել է էկոնոմիկայի նախարարը։

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ