Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախի ԱԳՆ. Ալիևը բանակցային գործընթացում արդյունքների բացակայության սեփական մեղքը փորձում է բարդել համանախագահների վրա

Արցախի ԱԳՆ. Ալիևը բանակցային գործընթացում արդյունքների բացակայության սեփական մեղքը փորձում է բարդել համանախագահների վրա
08.07.2020 | 21:56

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ ասված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանության մեջ:


Արձագանքելով Ալիևի հարցազրույցին` նա նշել է, թե խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, «սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները, Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»։
Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:


«Բաքվի բոլոր շահարկումները, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994-ի հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995-ի համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ», - ասված է մեկնաբանության մեջ:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ