Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ նախագահը հաճույքով կստորագրի ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները

ԱԺ նախագահը հաճույքով կստորագրի ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները
08.07.2020 | 22:05

ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը մեծ հաճույքով կստորագրի ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, եթե նախագահը նաև որոշի չուղարկել ՍԴ։ Օրենքը ԱԺ-ում ընդունվելուն պես՝ 9 օր առաջ, նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չի ստորագրելու, բայց չհստակեցրեց՝ դիմելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ: Այս օրերին էլ է նա նախընտրել լռություն պահպանել։


Միրզոյանի խոսքով, պայմանավորվածություն, որ նախագահ Սարգսյանը չի ստորագրի, բայց չի էլ դիմի ՍԴ, չունեն: Սահմանադրությունը նախագահին 21-օրյա ժամկետ է տալիս օրենքը ստորագրելու ու հրապարակելու կամ նույն ժամկետում ՍԴ դիմելու համար։ Եթե չի կատարում սահմանված պահանջները, Աժ նախագահն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը: Նախագահը ևս 12 օր ունի որոշում կայացնելու համար։ «Ես հանրապետության նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել: Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ իմ համար օրենսդրորեն, իրավական առումով Աժ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորության ժամկետը», - այսօր լրագրողներին ասաց Միրզոյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպած Արմեն Սարգսյանը երեկ խոսել է նաև ՍԴ դատավորների ընտրության կարգից՝ կարծիք հայտնելով, որ նրանց պետք է ոչ թե առաջադրել, այլ ուղիղ նշանակել: «Հանրապետության նախագահի ֆունկցիան էստեղ ձևական է, կներեք ինձ այս արտահայտության համար... Թեկնածուն կտան, Ազգային ժողովը կամ կընտրի, կամ չի ընտրի: Ես առաաջարկում եմ, որ հանրապետության նախագահը ապագայում չպետք է թեկնածուներ տա: Պատկերացրեք, ես հանրապետության նախագահ եմ, որը չի ուզում տա այն թեկնածուին, որին Ազգային ժողովն ուզում է, և դա շարունակվում է անվերջ: Ընդհուպ մինչև ՍԴ գործունեությունը կանգնի, որովհետև թեկնածուները չեն բավարարում: Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է. հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի: Եվ ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը... երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն: Երեք հոգի էլ Ազգային ժողովը, երեք հոգի էլ Կառավարությունը»:
Աժ նախագահը գործող կարգավորումները, որոնց համաձայն վերջին խոսքը` ընտրությունը, խորհրդարանինն է, հաջողված է համարում. - «Հանրապետության նախագահը երկու անգամ, եթե չեմ սխալվում, թեկնածու է առաջադրել, որը Ազգային ժողովի կողմից չի ընտրվել, և մեկ անգամ թեկնածու է առաջադրել, որը Ազգային ժողովի կողմից ընտրվել է: Ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք էստեղ դիտարկում ենք, այնուհետև քվեարկությամբ համաձայնվում ենք կամ ոչ: Ինչ առաջարկում է Հանրապետության նախագահը, ենթադրում է նորից Սահմանադրության փոփոխություններ: Գիտեք, որ կա, գործում է Սահմանադրության հնարավոր փոփոխությունները, առաջարկները մշակող, քննարկող հանձնաժողով, և կարծում եմ, որ Հանրապետության նախագահը թերևս պաշտոնապես կամ բանավոր դիմի հանձնաժողովին: Ինչպիսին կլինի վերջնարդյունքում հանձնաժողովի առաջարկը, Աստված գիտի»: Հարցին, թե ինչպես է վերաբերում ՍԴ դատավորներին ընտրելու փոխարեն նշանակելու նախագահի առաջարկին, Միրզոյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, գործող մեխանիզմը բավականին հաջող է»:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ